Եվրասիական տնտեսական միությունն անշեղորեն զարգանում է՝ չնայած համաշխարհային տնտեսության դժվարին պայմաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մեր միությունը գոյություն ունի մեկ տարուց փոքր-ինչ ավելի։ Ընդ որում՝ միության կազմավորումը տեղի է ունենում բարդ պայմաններում. տեղի ունեցավ էներգակիրների գնի կտրուկ անկում՝ տենդի մեջ գցելով համաշխարհային տնտեսությունը, Ռուսաստանի հանդեպ սահմանվեցին, այսպես կոչված, հակառուսական պատժամիջոցներ, ոչ իրավական քայլեր Ռուսաստանի հանդեպ Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից։ Աշխարհը ցնցում են նաև ահաբեկչական գործողությունները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումում։
«Այնուհանդերձ, մեր միությունն անշեղորեն զարգանում է, լրջորեն մեղմացնում բացասական գործընթացները»,- ասել է Նարիշկինը։








































