Thursday, 06 06 2024
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի

Արքայազն Չարլզը բարձր է գնահատել Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարումները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Արքայական ընտանիքի անդամի այցելությունը Հայաստան մեծ իրադարձություն էր մեզ համար։ Ուելսի արքայազն Չարլզը, թերևս, մեր երկիր ժամանած ամանաբարձրաստիճան պաշտոնյան էր։

Հետաքրքիր է՝ ինչով մենք կարողացանք զարմացնել ամեն ինչ տեսած արքայազնին։ Բնականաբար, կազմակերպիչներն արքայազնին ներկայանալու համար ընտրել էին Հայաստանը լավագույնս ներկայացնող երեք բան՝ Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ էջմիածին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, որն արքայական ընտանիքի անդամին ներկայացրեց հայաստանյան դասական ներուժը։

Արքայազն Չարլզի պատվին տրված գալա համերգն անցավ բարձր մակարդակով, ինչը մեծ հիացմունք առաջացրեց ներկաների մոտ։ Համերգի մասին արդեն քանի օր է խոսում է երևանյան երաժշտական հանրությունը։Ասում են՝ համերգին հետևած ընդունելության ընթացքում արքայազնը չի թաքցրել իր գոհունակությունը և անգամ զարմացել է, որ Հայաստանն ունի երիտասարդներից կազմված այսպիսի պրոֆեսիոնալ նվագախումբ։ Ի դեպ, ինքը՝ Չարլզը, երաժշտության մեծ գիտակ է։ Նա Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և Լոնդոնի «Philharmonia Orchestra»-ի պատվավոր նախագահն է։

Հատկանշական է, որ հենց երիտասարդներն են ներկայացնում հայաստանյան մշակույթը աշխարհին։ Ասել է թե՝ մենք ունենք մշակութային մեծ ներուժ և ապագա։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար երևանյան համերգը առաջին շփումը չէր Անգլիայի արքայական միջոցառումների հետ։

Նա նախկինում ղեկավարել է Լոնդոնի «Philharmonia Orchestra»-ի երկու բարեգործական համերգները, որոնք կազմակերպվել էին արքայազն Չարլզի կողմից։Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երիտասարդական նվագախմբի համար մեծագույն պատիվ է ելույթ ունենալ արքայազնի առջև, և այդ համերգը նվագախմբի պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Մեր այն հարցին, թե ինչու հատկապես երիտասարդական նվագախումբն ընտրվեց արքայազնի առջև ելույթ ունենալու համար, Սերգեյ Սմբատյանը նշեց. «Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր համերգի համար ընտրել էին երիտասարդական նվագախումբը, շատ լավ գիտեին մեր կոլեկտիվի որակը և վստահ էին, որ ըստ արժանվույն կարող ենք ներկայանալ»։

Բնականաբար մեծ պատիվ է արքայազն Չարլզի առջև հանդես գալը, նաև՝ պարտավորեցնող։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 29-ի իր փառահեղ համերգով ապացուցեց, որ ինքն արդեն անցել է մի նշաձող, որ կոչվում է բարձր պրոֆեսիոնալիզմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում