Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է, որ նա չի կատարում Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրով իր խոստումները և սպառնացել է, որ Թուրքիան նույնպես չի կատարի դրանք:
«Մեր բյուջեի հաշվին պահվում է գրեթե 3 միլիոն մարդ (սիրիացի փախստականները)։ Իսկ Եվրոպայի խոստումներից դեռ ոչինչ չկա։ Եթե ԵՄ-ն չկատարի իր խոստումները, ապա Թուրքիան նույնպես հավատարիմ չի մնա համաձայնագրին։
Երկրները, որոնք մեզանից առաջ են տնտեսական պլանում, չեն ցուցաբերել նման մարդկային վերաբերմունք»,- ասել է նա։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված միգրացիոն համաձայնագրով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրի 6 միլիարդ եվրո՝ սիրիացի փախստականներին ընդունելու համար։







































