Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Վոլֆսբուրգ»-ից կրած պարտությունը (2:0):
«Պարտության պատասխանատվությունն ամբողջովին իմ ուսերին է։ Այդ իսկ պատճառով պատրաստվում եմ վերլուծել խաղը, որպեսզի հասկանամ՝ ինչ է կատարվել։ Հպարտանում եմ իմ խաղացողներով։
Միակ բանը, որ կարող եմ ասել, պատասխանատվությունը միայն ես եմ կրում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։
Պատասխան խաղը կայանալու է Մադրիդում՝ ապրիլի 12-ին։






































