Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում իր ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։
Զարիֆը հիշեցրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և քննարկել է այդ հարցը: «Կարծում եմ, որ հետագայում քննարկումներ կծավալվեն լուրջ որոշումներ ընդունելու համար։ Իրանն անում է ամեն հնարավոր բան՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման համար»,- ասել է նա։








































