Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2007թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների՝ փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրությունը: Այն ներկայացրեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հետաքրքրքվեց՝ «Ամիսներ առաջ հանձնաժողովում քննարկել ենք այս նախագիծը: Դուք տեղեկանք եք ներկայացրել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ստորագրութամբ: Այս արձանագրության մեջ ներառված են Բելառուսը, Ղազախստանը, ՌԴ-ն ու Ղրըղզստանը, նրանցից որևէ մեկը չի վավերացրել: Հիմա դուք չորսամյա վաղեմության տեղեկանք եք բերել, որ միայն Ուկրաինան է ստորագրել: Սա վիրավորական է. մեր սահմանը հիմա ռմբակոծվում է ստորագրածների կողմից, Ղազախստանը հրաժարվում է գալ Երևան՝ քննարկման: Սպասե՛ք խաղաղ կարգավորում լինի, որ տեսնենք՝ մեր բարեկամները ինչպես են իրենց պահում: Ի՞նչ պատգամ ենք այսպիսով ուղարկում. անգամ Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք մտահոգ ենք, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Ասածս ինչ է՝ ամեն մի դեմ տված թուղթ չվավերացնենք: Տասնմեկ երկիր կա արձանագրության մեջ, սակայն վավերացրել են այս ընթացքում ընդամենը երեքը, հիմա մենք ուզում ենք չորրո՞րդը լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































