News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին ու պայքարելու է մինչև վերջ:
«Դեմոկրատական շարժումը պատրաստ է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ներկայացնել արժանի թեկնածուներ և կպայքարենք մինչև վերջ»,- ասել է Բուրջանաձեն՝ հերքելով, թե խորհրդակցություններ է իրականացնում երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
«Բնականաբար, մենք Իրակլի Ղարիբաշվիլիի հետ չենք կարող ունենալ որևէ կապ ու շփման եզր, որևէ խորհրդակցություն չի տարվում։ Ներկա փուլում մենք ընտրություններին պատրաստվում ենք ինքնուրույն»,- հայտնել է Բուրջանաձեն։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին։








































