Կաղնու փայտից պատրաստված աթոռը, որի վրա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը գրել է «Հարի Փոթերի» առաջին երկու հատորները, Նյու Յորքում աճուրդում վաճառվել է 394 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Գնորդը չի ցանկացել բացահայտել իր անունը։
1930-ականներին արտադրված այդ աթոռը գրողին բաժին էր հասել անվճար։ Այն գտնվել է Էդինբուրգի բնակարանում, որտեղ ապրել է Ռոուլինգը 90-ականների կեսերին։
Ռոուլինգի խոսքով՝ այդ աթոռն ամենահարմարն էր տանը եղած աթոռներից, սակայն շատ հեռու հարմարավետության իդեալներից։
Ռոուլինգը դեռևս 2002 թվականին նվիրաբերել էր այն բարեգործական կազմակերպության։ 2009 թվականին այն 29 հազար դոլարով գնվել էր կոլեկցիոների կողմից։









































