Վաղը՝ ապրիլի 7-ին Դորտմունդում կկայանա Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության «Բորուսիա»-«Լիվերպուլ» հանդիպումը:
Խաղի կազմակերպիչները որոշել են հատուկ ցուցանակի օգնությամբ հիշեցնել «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ով նախկինում գլխավորում էր դորտմունդյան ակումբը, որ իր թիմն այժմ տեղակայված է հյուրերի համար նախատեսված հանդերձարանում:






































