Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտարարել է, որ «Լիվերպուլ»-ի մարզիչ Յուգեն Կլոպին ջերմ ընդունելություն է սպասվում Գերմանիայում: Թիմերը Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում դիմակայություն կանցկացնեն ապրիլի 7-ին:
«Կլոպին ջերմ ընդունելություն է սպասվում Դորտմունդում: Նա ասյտեղ աշխատել է 7 տարի և ակումբը մեծ նվաճումների հասցրել: Կլոպը հարգանքի է արժանի»,- Sky Sports-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիա»-ն 2008-2015 թվականներին:









































