Thursday, 06 06 2024
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի

Մինչ օրս փախստականների խնդիրների 90 տոկոսը լուծված չէ

Ադրբեջանում հայերի հանդեպ 1989-ին սկսված բռնությունների արդյունքում հազարավոր մարդիկ դարձան փախստական: Հայ փախստականների «Ահազանգ» հասարակական կազմակերպությունը Ադրբեջանից գաղթած հայերի շուրջ 35 հազար դիմում-գործ ունի, որով ադրբեջանական իշխանություններից փոխհատուցում են պահանջում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԿ-ի նախագահ Ջուլիետա Երեմյանցն ասաց, որ այդ բոլոր գործերն իրենք ուղարկել են Արցախի իշխանություններին, որպեսզի միջազգային հարթակից հայ-ադրբեջանական հակամարտության հարցերը քննարկվելիս փախստականների հարցը ևս բարձրացնեն, սակայն մինչև այժմ ոչինչ չի արվել:

«Ադրբեջանը երբեք չի լուծելու մեր փախստականների փոխհատուցման հարցը, եթե մենք չստիպենք: Դա մեր կառավարության թուլությունն է, որ մինչ օրս չի պահանջել: Մենք 168 հազար ադրբեջանցի փախստականներին փոխհատուցում տվել ենք, սակայն նույնը չենք պահանջում Ադրբեջանից»,- ասաց նա:

Խոսելով փախստականների խնդիրներից՝ տիկին Երեմյանցն ասաց, որ մինչ օրս փախստականների խնդիրների 90 տոկոսը լուծված չէ, մարդիկ չունեն բնակարաններ, կանգնած են անձնագրային խնդիրների առաջ, հանրակացարանները, որտեղ ապրում են փախստականները, ապրելու տարրական պայմաններ չունեն. «Միայն Կոմիտասի շուկայի մոտ գտնվող հանրակացարանի վիճակն է բարվոք, մյուսները մտնել հնարավոր չէ: Վերջերս Էրեբունու հանրակացարանում էի, ուսումնարանի կեսը տվել են փախստականներին, այնքան ծանր էր շենքի վիճակը, որ չկարողացա ներսում երկար մնալ»: Նա մեզ փոխանցեց, որ 1640 ընտանիք միայն Երևանում է ընտանիք ստանալու համար հերթագրված:

Տիկին Երեմյանցը նշեց, որ ինչքան շատ է ժամանակ անցնում, այնքան փախստականների հարցը բարդանում է, մարդիկ ճարահատյալ թողնում-գնում են, հարցին հետևող չի լինում: Միայն «Ահազանգ» ՀԿ-ում 12 հազար փախստական է գրանցված, սակայն նրանց կեսն այժմ այստեղ չէ: Նրանք, ովքեր մնացին Հայաստանում, ՀԿ-ն օգնեց ինտեգրացիոն, հայոց լեզվի յուրացման հարցերում:

Այժմ Ադրբեջանից Հայաստան եկած փախստականները բնակվում են հիմնականում Վարդենիսում, Աշտարակի շրջանում կառուցված հանրակացարաններում, Երևանում: Սակայն այս շենքերը ևս ունեն խնդիրներ: Աշտարակի շրջանի Կարին գյուղը, որը փախստականների համար է կառուցվել, չունի ոռոգման կայուն համակարգ, ջրամատակարարման խողովակները վթարված են, գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված չէ: Տիկին Երեմյանցն ասաց, որ այս գյուղի երիտասարդների հետ հաճախ են զրուցում, փորձում են օգնել՝ ինչով կարող են: Մինչև 2005 թվականը, երբ ՀԿ-ն ուներ բարերարներ, կարողանում էին պատշաճ օգնություն ցույց տալ. «Հիմա ես ծանոթներից, բարեկամներից շորեր, գրքեր եմ հավաքում, բաժանում փախստականներին, որպեսզի մի փոքր թեթևացնենք նրանց հոգսը»:

Տիկին Երեմյանցը փոխանցեց նաև, որ կառավարության որոշման համաձայն՝ 2014 թվականին փախստականների բնակարանային հարցը կլուծվի. նրանք դեռ սպասում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում