Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր կայանալիք «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղը։
«Մեկնարկային կազմում կարող են փոփոխություններ լինել։ Բարդ խաղ է սպասվում, որին մենք պատրաստվել ենք։ Այս խաղը մեզ համար եզրափակչի արժեք ունի։ Այս մրցաշարում յուրաքանչյուր խաղ կարևոր է։
Իրավունք չունենք թուլացնել տեմպը։ «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակն արդեն մոռացել ենք։ Թիմը լավ մարզավիճակում է, ինչն ամենակարևորն է ինձ համար»,- հայտարարել է Զիդանը։







































