Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ԵՄ կողմից վիզային ռեժիմի վերացման համար Թուրքիան պետք է համապատասխանի 72 չափորոշիչների, իսկ երեք միլիարդ եվրոյի օգնություն ստանալու համար պետք է ներկայացնի փախստականների համար նախատեսված կոնկրետ նախագծեր։
Օլանդի խոսքով՝ եվրոպական երկրները պատրաստվում են նաև ուշադիր հետևել ապօրինի ներգաղթյալներ փոխադրողների ու ընդհատակյա առևտրի դեմ Անկարայի պայքարին: «Ի վերջո, մենք երբեք չենք հրաժարվի մարդու իրավունքներից, ԶԼՄ-ների ազատությունից ու փոքրամասնությունների պաշտպանությունից խոսելուց»,- ասել է նա։









































