Բրիտանացի և ամերիկացի գիտնականները մեկնել են Չիկսուլուբ խառնարանի մոտ, որը ձևավորվել է 66 մլն տարի առաջ, ինչպես ենթադրվում է՝ երկրային կյանքի մեծ մասը ոչնչացրած երկնաքարից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականներն առաջին հերթին կուսումնասիրեն խառնարանի պատերը, որի մեծ մասն այսօր 600 մ ջրի տակ է: Դա նրանց հնարավորություն կտա Երկրի և երկնաքարի բախման որոշ բնութագրեր պարզել, որը, որոշ գնահատականներով, եղել է ամբողջ քաղաքի մեծության:
Բացի դրանից՝ մանրամասնորեն կուսումնասիրվի խառնարանի պատերի քիմիական կառուցվածքը՝ պարզելու համար, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել դրա մեջ արդեն երկնաքարի ընկնելուց հետո:
Վերջապես, գիտնականները խառնարանի կենտրոնում 1,5 կմ երկարությամբ թունել կփորեն և կուսումնասիրեն հողի նմուշները տարբեր խորություններում:
65 մլն տարի առաջ տեղի է ունեցել իրադարձություն, որը հանգեցրել է կարճ ժամանակում երկրային բոլոր տեսակների, մասնավորապես՝ փետրավորների դասին չպատկանող դինոզավրերի մոտ 70%-ի անհետացման: Այդ իրադարձությունն ասոցացվում է Չիկսուլուբում երկնային մարմնի հետ բախմանը:
Շատ հզոր բախումն առաջացրել է հրդեհներ, երկրաշարժեր և հզոր ցունամիներ: Մթնոլորտ նետված փոշու և գազի ամպերը կարող էին մի քանի տարուց Երկրի վրա գլոբալ սառեցում առաջացնել:











































