RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն վտանգ չի տեսնում այն բանում, որ «օֆշորային» սկանդալը բացասաբար կանդրադառնա համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների վրա, հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Ես չեմ լսել ինչ-որ հատուկ վտանգների մասին (ԱՄՆ գործակալությունների մեջ), արտահայտված այդ փաստաթղթերի հրապարակման ենթատեքստում»,- հայտարարել է Էռնեստը ճեպազրույցում:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:




































