ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները տարածել են տեսանյութ, որտեղ սպառնում են նոր ահաբեկչություններ իրականացնել Լոնդոնում, Բեռլինում և Հռոմում՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ երեքշաբթի տարածված տեսահոլովակում սպառնալիքներից բացի՝ ցուցադրված են Լոնդոնի Վեսթմինսթերյան պալատի և Հռոմի Կոլիզեումի պատկերները։




































