Saturday, 04 07 2026
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին

Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալու է Ռիոյի Օիլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշար:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարել էր. «Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ,որ հայ մարզասերը մեզ կհասկանա»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնի հետ զրույցում ՀԱՕԿ նախագհի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը ասաց, որ այդ որոշումը վերանայլվել է:

«Քանի որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Հայաստանում չէ, չեմ կարող ասել այդ որոշումը նախապես համաձայնեցված է եղել թե ոչ: Հայտարարությունից հետո ես անձամբ զրուցել եմ նրա հետ: Գևորգյանը իր մտավախությունն ունի հայ մարզիկների անվտանգության համար, քանի որ Սամսունի մրցաշարին ադրբեջանցի մարզիկներ էլ պետք է մասնակցեն: Նրա դիրքորոշումը կարելի է հասկանալ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն հանդիպել է մարզիչների հետ և անձամբ զրուցել է Արթուր Գևորգյանի հետ: Նրանք եկան այն որոշմանը, որ հայ բռնցքամարտիկները կմասնակցեն թուրքական Սամսուն քաղաքում կայանալիք  վարկանիշային մրցաշարին: Ցանկանում եմ նշել, որ ՀԱՕԿ նախագահ պարոն Ծառուկյանը այսպիսի հարցերի դեպքում արագ լուծում է գտնում՝ համաձայնացնելով միջազգային ֆեդերացիաների և բարձր ատյանների հետ: Ուրախ եմ, որ կողմերը եկան համաձայնության և խնդիրը լուծված է համարվում: Այժմ մնում է միայն լավ մասնակցություն ունենալ»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը:

Տեղեկացնենք, որ ՀԱՕԿ նախագհի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը նշանակվել է Սամսուն մեկնող Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար:

Մրցաշարը կկայանա ապրիլի 7-18-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում