Monday, 06 05 2024
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում

Այլևս ոչ մի բանակցություն՝ առանց ԼՂՀ մասնակցության. Նիկոլ Փաշինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

– Պարոն Փաշինյան, Դուք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այլ անդամներ եղել եք Ղարաբաղում: Ինչպե՞ս կնկարագրեք իրավիճակը՝ իսկապե՞ս մոտ  է լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը:

– Ըստ էության, պատերազմն այնտեղ չի էլ դադարել՝ մանավանդ վերջին երկու տարիներին: Եվ այստեղ խնդիրը տեղի ունեցողին վերնագիր դնելու մեջ է: Դա, իհարկե, պատերազմ է, որովհետև վերջին երկու տարիներին անընդհատ՝ շաբաթը մեկ, ամիսը մեկ, երկու ամիսը մեկ ասում ենք՝ զինադադարը խախտվում է: Եթե զինադադարը խախտվում է ամեն օր, ուրեմն դա արդեն պատերազմ է: Մենք պետք է ելնենք այս իրողությունից: Այո՛, պատերազմ է, և ես կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ 1994 թվականի զինադադարի համաձայնագիրը այլևս գոյություն չունի:

– Դուք այնտեղ հանդիպումներ եք ունեցել ԼՂՀ նախագահի, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հետ. ինչպե՞ս կբնութագրեք ընդհանուր իրավիճակը:

– Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, զինված ուժերը և ժողովուրդը բավականին վստահ են զգում իրենց: Սա միանշանակ է և ամենակարևորն է: Նրանք հստակ պատկերացում ունեն իրավիճակի, հնարավոր լուծումների մասին: Իսկ թե լուծման տարբերակներից որ մեկը կընտրվի՝ դա արդեն բոլորովին այլ ոլորտի և այլ քննարկման խնդիր է: Այդ հարցի շուրջ լիարժեք կարծիք կարող են հայտնել միայն այն մարդիկ, ովքեր տիրապետում են բազմաթիվ գաղտնիքների՝ սկսած սպառազինության ծավալից, տեսակներից, վերջացրած հետախուզական տվյալներով: Բայց կարծում եմ, որ մի բան միանշանակ կարող ենք արձանագրել՝ Ղարաբաղի իշխանությունները և ժողովուրդը այս իրավիճակում իրենց շատ վստահ են զգում: Իհարկե, սա չի նշանակում, որ երջանիկ են, որովհետև ունենք զոհեր, պատերազմը միշտ էլ վատ է, բայց մյուս կողմից՝ Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիների հետ շփումներից այնպիսի տպավորություն ունեմ, որ Ղարաբաղի և ընդհանրապես՝ հայկական կողմի խաղաղասիրությունից Ադրբեջանի իշխանությունները շատ առիթավորվում են, և գուցե մենք այս հարցում պետք է մեր կեցվածքը որոշակիորեն սրբագրենք, որովհետև եթե Ադրբեջանը այդ խաղաղասիրությանը նույն կերպ չի պատասխանում, դրան արդեն կարող է լրիվ այլ մեկնաբանություն տրվել: Մեր ռազմավարական նպատակը միշտ եղել է և կա Ադրբեջանին խաղաղություն պարտադրելը, եթե նա դա չի ընդունում որպես առաջարկ:

– Ի՞նչ եք կարծում՝ սա արդյոք կարո՞ղ է լինել մեր արտաքին քաղաքական, դիվանագիտական բացթողումների, նույնիսկ ձախողումների հետևանք, և ինչքանո՞վ է հիմա նպաստավոր ժամանակահատված ԼՂՀ անկախությունը ճանաչելու առումով՝ ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը: Եվ արդյոք կարո՞ղ ենք ասել, որ այս իրավիճակը սկսվեց այն բանից, երբ Ղարաբաղը՝ որպես կողմ, ընդհանրապես դուրս մղվեց բանակցային գործընթացից:

– Կարծում եմ՝ երբ ռազմական գործողություններ են տեղի ունենում, ճիշտ ժամանակը չէ՝ խոսելու, քննարկելու, փորձելու հասկանալ վրիպումներն ու բացթողումները: Ընդհանրապես բացթողումներ միշտ լինում են, եղել են և լինելու են, ուրիշ բան, թե որքանով են դրանք իրավիճակի հետ կապված: Բայց կարծում եմ, որ իսկապես ռազմական գործողությունների պիկը ամենևին այդ թեման քննարկելու ժամանակը չէ: Սակայն դիվանագիտական առումով ես կարող եմ ասել՝ քանի որ դե ֆակտո գոյություն ունեցած բանակցությունների ֆորմատը ըստ էության չի գործում, կասեցված է, ես կարծում եմ, որ այս իրավիճակի մեր դիվանագիտական խնդիրը պետք է լինի հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը պետք է փաստացի հրաժարվի ԼՂ հարցով որևէ բանակցային գործընթացի մասնակցությունից, որտեղ Ղարաբաղը ներկայացված չէ: Մենք պետք է հասկանանք, որ այլևս անհնար է Ղարաբաղի հարցը քննարկել՝ առանց ԼՂՀ ներկայացուցիչների, որովհետև այնտեղ կա պետություն, կա ժողովուրդ, որն ունի իրեն ներկայացնելու լիազորված իշխանություն: Մենք պետք է իրավիճակներին նայենք դե յուրե. որևէ մեկը դե յուրե Ղարաբաղի անունից բանակցելու իրավունք չունի: Այդ իրավունքն ունի միայն Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչը: Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ այս դիրքորոշումը արձանագրի՝ մանավանդ այս իրավիճակին ի պատասխան, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը այլևս հրաժարվում է Ղարաբաղի հարցը քննարկել այնպիսի ֆորմատում, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված չէ: Այսինքն՝ այն բանակցային սեղանը, որտեղ աթոռ և տեղ նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի համար, ես կարծում եմ՝ այդտեղ Հայաստանի Հանրապետությունը բանակցելու բան պիտի չունենա:

– Պարոն Փաշինյան, Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված Սասուն Միքայելյանի քարոզչությունը ժամանակավորապես դադարեցվել է: Նա ևս «Սասուն» ջոկատի և այլ ազատամարտիկների հետ մեկնել է առաջնագիծ:

– Հրազդանում տեղի է ունեցել «Սասուն» ջոկատի ներկայացուցիչների և ընդհանրապես կամավորականների գրանցում: Այդ ցուցակները փոխանցված են համապատասխան գերատեսչությանը, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությանը, և հրամանի առկայության դեպքում այդ ջոկատները կմեկնեն ըստ անհրաժեշտության վայրեր: Ես սա շեշտում եմ, որովհետև շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեն ռազմական գերատեսչություններ: Եթե մեզնից որևէ մեկն ուզում է ռազմական գործողություններին մասնակցելու հայտ ներկայացնել, ուրեմն ճիշտ կլինի, որ այդ ամբողջ գործը կազմակերպվի գերատեսչության միջոցով, ՀՀ օրենքներին և գերատեսչական հրամաններին համապատասխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում