Մանկապիղծները հարձակվել են Ջեյմի Վարդիի կնոջ թվիթերյան հաշվի վրա՝ սեռական սպառնալիքներ հղելով Վարդիի դստերը:
Լեսթերշիրի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այս դեպքի առթիվ:
Վարդիի կինը՝ Ռեբեկա Նիկոլսոնը, «Լեսթեր» – «Սաութհեմփթոն» խաղից առաջ իր թվիթերյան էջում տեղադրել է իր և Վարդիի դստեր լուսանկարը, որից հետո մի քանի օգտատերեր սեռական բնույթի սպառնալիքներ են հղել երեխայի հասցեին:
«Լեսթեր»-ն իր աջակցությունն է հայտնել հարձակվողին ու նրա ընտանիքին՝ խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը:






































