ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է ծախսերի մեծացումը, որը նախատեսված է 2017 թվականին ԱՄՆ պաշտպանական բյուջեով, և որոնք ծրագրվում է ուղղել Եվրոպայում ամերիկյան ներկայության ընդլայնմանը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Ես ողջունում եմ առաջնորդությունը, որը դուք ցուցաբերել եք՝ մեծացնել ներդրումը եվրոպական հավաքական պաշտպանությունում «Եվրոպայում վստահության բարձրացման նախաձեռնությունների» հաշվին»,- ասել է նա՝ հավելելով, որ Կոնգրեսին առաջարկված բյուջեում ծախսերը քառակի մեծացել են։
Սթոլթենբերգը նման գործողությունները համարել է օրինակ այն բանի, թե ինչ նշանակություն ունի ԱՄՆ-ը եվրոպական երկրների անվտանգության ոլորտում:







































