Monday, 29 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով

Ղարաբաղը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կռվախնձոր. il Giornale

Զուր է հուսալ, որ Սիրիայում խաղաղ գործընթացը կարող է հարթեցնել Մոսկվայի և Անկարայի միջև բարդ հարաբերությունները։ Բաշար Ասադի ապագան, իհարկե, գլխավոր, սակայն ոչ միակ կռվախնձորն է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Այլ ցավոտ կետեր նույնպես սպառնում են խախտել շատ երերուն դարձող հավասարակշռությունը։

Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղն է՝ il Giornale-ում այս մասին գրում է Ալեսանդրո Ռոնգան։ Իրավիճակն այնտեղ վերջին ամիսներին թեժացել է, դրա հետ մեկտեղ նաև՝ Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները։ Վերջին 12 ամիսներին սահմանին ադրբեջանական զինված ուժերի մեծացած ներկայությունը մտավախություններ էր առաջ քաշել բաց ռազմական գործողությունների մեկնարկի վերաբերյալ։ Ադրբեջանը սպառնում է ուժային գործողություններով՝ իր վերահսկողության տակ վերադարձնելու Ղարաբաղը, իսկ Հայաստանը հայտարարում է վտանգի ենթարկվող եղբայրներին զենքը ձեռքներին պաշտպանելու պատրաստակամության մասին։

Աճող լարվածության այդ իրադրությունը, որը հունվարին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերն անվանել է բաց զինված հակամատության նախանշան, կարծես թե պահպանվում է այդ թվում համատեղ զորավարժությունների լույսի ներքո, որոնք մարտի 7-25-ը անցկացրել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը։

Բաքվի կառավարական աղբյուրները խոսել են նախաձեռնությունների մասին, որոնք նախատեսված են թուրք-ադրբեջանական համատեղ պաշտպանական TurAz Qartali ծրագրով, որը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերին։ Չպետք է մոռանալ, որ այդ երկու՝ էթնիկապես և մշակույթներով շատ մտերիմ ժողովուրդների միջև 1992 թվականին կնքվել էր ռազական գործընկերություն, որը տարիներով դարձել է ինքնատիպ դաշինք, որը երկու կողմերին փոխադարձ օգնություն է պարտադրում երրորդ պետության կողմից ագրեսիայի դեպքում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այդ երրորդ պետություն կարող է լինել միայն Հայաստանը։

Դրան գումարած՝ վերջերս Երևանը Ռուսաստանից՝ իր դաշնակցից, ստացել էր 200 մլն դոլարի վարկային գիծ՝ նորագույն հակատանկային և հակաօդային զենիթահրթիռային համալիրների և վերջին սերնդի մի շարք այլ սպառազինությունների ձեռքբերման համար։ Այդ նորությունը մանրամասն լուսաբանել են տարբեր պետական և պաշտոնական ալիքներ. երբեք դեռ այդ մասշտաբի ռազմաքաղաքական գործողությունը չի ստացել նման լայն արձագանք։

Միանգամայն հավանական է, որ ռուսական քաղաքական տեղեկատվության մեջ տոնի նման փոփոխումը կարելի է բացատրել որպես ինքնատիպ մարտահրավեր Թուրքիային, որը զգացվել է արդեն փետրվարի կեսերին, երբ Մոսկվան մի քանի կարմիրաստղանի կործանիչներ է ուղարկել Հայաստանի իր բազա, ինչը թույլ է տվել ենթադրել Անկարայի դեմ Երևանի հետ համատեղ օդային պաշտանության համակարգի ստեղծման Մոսկվայի մտադրության մասին։

Եթե դա այդպես է, ապա Ռուսաստանն առաջին անգամ է նման բացահայտ կերպով գրավում իր դաշնակցին գործողության մեջ, որն ուղղված է ՆԱՏՕ-ի անդամի դեմ՝ որպես պատասխան ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ատլանտյան դաշինքի արևելյան սահմաների ռազմականացմանը. այնտեղ, որտեղ վերջին շաբաթներին դիտվում է Էրդողանի և Պորոշենկոյի միջև փոխադարձ ձգողության ուժեղացում։

Մարտի սկզբին Կիևում անցկացված երկկողմ բարձրագույն հանդիպումն ավարտվել է հայտարարություններով ընդհանուր ջանքերի մասին՝ ուղղված «Ղրիմի ռուսական օկուպացիային» վերջին տալուն, և, որ գլխավորն է, Սև ծովի անվտանգությունն ամրապնդելուն և համագորակցության ուժեղացմանը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, որի անդամ է իրեն արդեն ակնհայտորեն զգում Ուկրաինան։ Իրանական ոչ մի անսպասելի բան. հաշվի առնելովՍիրիայում Մոսկվայի հետ վերջին շփումները և Հայաստանում ռուսական ուժերի տեղակայումը, հեշտ էր կանխատեսել, որ էրդողանը մերձեցում կփնտրի Կիևի հետ նրանում, ինչը ստանում է հակառուսական ոգով Սևծովյան սռնու ձև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում