Երեկ Արցախում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված պայմանագրային զինծառայողներից մեկն Արագածոտնի մարզից էր: «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ զոհված զինծառայողը 26-ամյա Սասուն Մկրտչյանն էր, ով ընտանիքի միակ արու զավակն էր:
Հիշեցնենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։











































