«Ընդհանրապես խուճապ չկա, զանգում եմ տարբեր շրջաններ, տարբեր գյուղեր, ժողովուրդը պինդ է». «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում հավաստիացնում է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ բոլորը բողոքում են, թե ինչու իրենց չեն ուղարկում դիրքեր. «Մի մասին ուղարկել են, մյուսին դեռ ոչ,- տեղեկացնում է ՀՅԴ պատգամավորը և հավելում, որ 88-ի լույսը նորից գալիս է մարդկանց մեջ, այն թաքնված է ժողովրդի մեջ և հանգիստ բացվում է այն ժամանակ, երբ պետք է. բոլորը կանգնած են մի մարդու նման և պատրաստ են մեկնելու մարտի:
«Սա մի Հայաստան է, Ղարաբաղը կարողացել է միավորել ամբողջ հայությանը,- հպարտորեն նշում է Արմեն Սարգսյանը և կոչ անում հավատալ հայի ուժին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































