«Հույսի նավակ» տեսահոլովակի պրեմիերան «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կազմակերպած հերթական գեղեցիկ ծրագրերից է: Այն իր շուրջն է համախմբել մշակութային, հասարակական հայտնի գործիչների, որոնք նկարահանվել են տեսահոլովակում: Այն միտված է մեկ գաղափարի՝ օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Պատահական չէ, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, տեսահոլովակը նկարահանած և հիմնադրամին նվիրած «Շարմ» ընկերության անդամներ, մշակութային գործիչներ և իհարկե` հիմնադրամի ջանքերով բուժված երեխաները:
Ռիտա Սարգսյանն իր խոսքում ասաց, որ չնայած տեսահոլովակի հերոսի պատմությունը տխուր էր, սակայն երջանիկ ավարտ ունեցավ, և հենց դա է հիմնադրամի ողջ նպատակը. «Թող բոլոր պատմություններն էլ ունենան նման բարի և երջանիկ ավարտ: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարդկանց` հիմնադրամին աջակցելու համար, որովհետև յուրաքանչյուր օգնության շնորհիվ է իրականություն դառնում հիմնադրամի գործունեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այն, ինչ անում է հիմնադրամը, կարելի է հրաշք անվանել:
Մանրամասները դիտեք տեսանյութում: