Thursday, 06 06 2024
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին

Լավագույն տնօրեն և դաստիարակ մրցույթի հաղթողների մրցանակաբաշխություն և մանուկների օրհնություն՝ Մայր Աթոռում

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից համագործակցաբար կազմակերպված նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի հաղթողները և նրանց շուրջ 600 սաները: Մայիսի 25-ին անցկացված մրցույթին մասնակցել էին նախապես հայտ ներկայացրած 44 տնօրեններ և 76 դաստիարակներ: Մրցույթի գրավոր և բանավոր փուլերի արդյունքում որոշվել են լավագույն տնօրեններն ու դաստիարակները` յուրաքանչյուր մարզից և Երևանից` ընդհանուր 11 տնօրեն և 11 դաստիարակ:

Այս կապակցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Մայր Տաճարում տեղի ունեցավ մանուկների և մրցույթի հաղթողների օրհնության արարողությունը, որի ավարտին Վեհափառ Հայրապետն իր պատգամը բերեց արարողության մասնակիցներին:

«…Սուրբ Ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպե´ս մեր Տեր Հիսուս սիրում և ջերմությամբ էր վերաբերվում բոլոր մանուկներին, օրհնում նրանց և թույլ տալիս, որ Իր մոտ գան` նրանց անարատ էության մեջ տեսնելով երկնքի արքայության բարիքները կրելու արժանիքը: Մարդկային ազգի փրկության համար Քրիստոս կարևորեց մանկանալու և մանկան պարզասրտության ու մաքրության բարի հատկությունները: Այս մտադրությամբ է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, կարևորելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում հատկապես նախադպրոցական ուսումնական հաստատության միջավայրում զարգացող և հասակ առնող երեխաների կյանքում աստվածսիրության և հայրենասիրության հաստատուն գիտելիքների սերմանման առաքելությունը, այս տարի առաջին անգամ ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար կազմակերպեց և իրականացրեց «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթը», – նշեց Հայոց Հայրապետը:

Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ հարկ է մանուկներին վաղ հասակից կրթել և դաստիարակել բարոյական սկզբունքներով, հոգեշահ խրատներով, և առաքինագործ կենցաղավարությամբ բարի օրինակ լինել նրանց` հավելելով, որ «երբ մանուկների մտավոր կրթությունն ընթանում է բարոյական և հոգևոր դաստիարակության հետ, ապա իմաստնանում են նրանց մանկական ըմբռնումները, և նրանց մատաղ սրտերը ձգտում են առաքինության մաքրության»:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀՀ ԿԳ նախարարին` համագործակցության և Եկեղեցուն ցուցաբերած իր ազնիվ աջակցության համար: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը բերեց մրցույթի կազմակերպիչներին, բոլոր մրցանակակիրներին և նախաձեռնության բարերար տիար Տիգրան Հովհաննիսյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված շնորհազարդի մանուկներին և հանապազ օրհնությամբ պայծառ երկինք և իմաստություն ու արիություն պարգևի նրանց` անսայթաք ընթանալու Տիրոջ ճշմարտության ճամփաներով, որպեսզի դառնան արժանավոր հետնորդները մեր փառապանծ հայրերի և իրենց կյանքով ու գործով պայծառություն բերեն մեր ժողովրդի և Հայրենիքի կյանքում` միշտ մնալով հավատարիմ զավակները առաքելահաստատ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Օրհնության արարողության ավարտին Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳ նախարարի կողմից պատվոգրեր, գրքեր և դրամական պարգևներ շնորհվեցին լավագույնը ճանաչված տնօրեններին և դաստիարակներին:

«Լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակների արժանացան Սվետլանա Մանջոյանը (Արարատ, Վեդու N 2 մանկապարտեզ), Նունե Առաքելյանը (Երևան, Մալաթիա-Սեբաստիա N 90 մանկապարտեզ), Լիանա Խեչանյանը (Արագածոտն, Աշտարակի Արաքս Մուրադյանի անվ. մանկապարտեզ), Կարինե Գրիգորյանը (Արմավիր, Էջմիածնի N 15 մանկապարտեզ), Գայանե Մնացականյանը (Կոտայք, ք. Հրազդանի N 5 մանկապարտեզ), Լուսինե Հայրապետյանը (Շիրակ, Մարալիկի համայնքային նախադպրոցական հիմնարկ), Բելլա Կոստանյանը (Սյունիք, ք. Կապանի N 6 մանկապարտեզ), Արմաիդա Աբովյանը (Լոռի, ք. Վանաձորի N 35 մանկապարտեզ), Անահիտ Ղարիբյանը (Գեղարքունիք, ք. Սևան N 3 մանկապարտեզ), Գոհար Պողոսյանը (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձորի N 5 մանկապարտեզ), Շուշանիկ Գալստյանը (Տավուշ, Բերդի N 3 մանկապարտեզ):

«Լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթողներն էին Սեդա Սահակյանը (Արարատ, ք. Աշտարակի N 5 մանկապարտեզ), Աղավնի Համբարձումյանը (Արարատ, գ. Վ. Արտաշատի «Լուսնթագ» մանկապարտեզ), Գյուլնարա Համբարձումյանը (Երևան, Դավթաշենի N 59 մանկապարտեզ), Սաթիկ Ալվալյանը (Արագածոտն, Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզ), Արաքսյա Ղազարյանը (Արմավիր, Էջմիածնի N 10 «Շուշան» մանկապարտեզ), Քրիստինե Վարդանյանը (Կոտայք, ք. Չարենցավանի «Հրաշք» մանկապարտեզ), Հասմիկ Խաչատրյանը (Շիրակ, ք. Գյումրու N 21 մանկապարտեզ), Մարգո Գրիգորյանը (Սյունիք, ք. Կապանի N 6 մանկապարտեզ), Սվետլանա Թումանյանը (Սյունիք, ք. Գորիս N 2 մանկապարտեզ), Աննա Հակոբյանը (Լոռի, ք. Վանաձորի N 5 մանկապարտեզ), Հասմիկ Մուշեղյանը (Գեղարքունիք, ք. Մարտունու N 3 մանկապարտեզ), Էմմա Բադալյանը (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձորի N 5 մանկապարտեզ), Գայանե Թամրազյանը (Տավուշ, գ. Հաղարծնի մանկապարտեզ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում