«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի ոչ-ոքին Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետ: Թիմերը հանդիպել էին Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում:
«Կարծում եմ՝ կարող էինք հաղթել: Համաշխարհային մակարդակի 2 գոլ խփվեց: Ոչ-ոքիից գոհ լինել հնարավոր չէ: Առաջին խաղակեսում համակարգված հարձակվում էինք, բայց այնուհետև կորցրինք կենտրոնացումը:
Փայլուն գոլ խփեցինք, որից հետո «Տոտենհեմ»-ը խաղը վերցրեց իր ձեռքը: Այս հարցում ունենք մեր մեղքը: Բաց ու վայրի ֆուտբոլ էր»,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն:






































