Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում այսօր տեղի ունեցած երկրորդ խաղում առաջատար «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Միկա»-ի նկատմամբ:
Արդեն 4-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Արտակ Գրիգորյանը: Արթուր Եդիգարյանի լավ փոխանցումից հետո Նորայր Գյոզալյանը գնդակը հարմարացրեց ձախ ոտքին, հարված կատարեց, որը դիպավ դարպասաձողին, սակայն վրա հասած Գրիգորյանը գնդակն ուղարկեց անպաշտպան անկյունը:
7 րոպե անց նույն Գրիգորյանը կարող էր խփել երկրորդ գոլը, սակայն չկարողացավ 12-13 մետր հեռավորությունից անկասելի հարվածով գրավել մրցակցի դատարկ դարպասը: 12-րդ րոպեին, սակայն, Հեբեր Արաուժոն օգտվեց Արթուր Եդիգարյանի փայլուն փոխանցումից և այս մրցաշրջանում խփեց իր 13-րդ գոլը: Հյուրերը կարողացան հաշիվը կրճատել միայն 49-րդ րոպեին:
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտ»-ը վաստակեց 41 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:






































