ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է Ռուսաստանի հետ շարունակել երկխոսությունը միջուկային սպառազինության կրճատման հարցով: ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է արել Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսում՝ հայտնում է Reuters-ը:
«Ես կուզենայի էլ ավելի կրճատել միջուկային զինանոցը»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ «Ստարտ-2» պայմանագրի վրա աշխատանքի ավարտից հետո Վաշինգտոնը դիմել է Մոսկվային՝ առաջարկելով քննարկել սպառազինության կրճատման հաջորդ փուլը:










































