«Ղրիմի լեգենդ» գինեգործական ընկերությունը, որը 4 տարի աշխատում է թերակղզում, դերասան Ժերար Դեպարդյեին նվիրել է «Պինո Նուար» և «Վիոնյե» տեսակի խաղողի 10 վազ, հայտնում է TASS-ը:
«Վազերը մենք նրան նվիրել ենք մեր նախագծի շրջանակներում (BeWinemaker-Եղիր խաղողագործ): Իրականում ցանկացողը կարող է վազեր գնել մեր այգիներից»,- ասել է ձեռնարկության գլխավոր տնօրենը:
Դեպարդյեն Մոսկվայում մասնակցել է Յալթայի միջազգային տնտեսական ֆորումի պրեզենտացիային, որը տեղի կունենա ապրիլի 14-16-ին:







































