«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները կհարգեն լեգենդար Յոհան Կրուիֆի հիշատակը: Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ռեալ»-ի դեմ խաղին նրանք խաղադաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով:
Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա գրված կլինի`«Շնորհակալ ենք, Յոհան»: Նշվում է նաև, որ բոլոր մասնակիցները սև թևկապներ կկրեն:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի լեգենդար ֆուտբոլիստը մահացել թոքերի քաղցկեղից:
Հարկ է նշել, որ իսպանական երկու գրանդերի դիմակայությունը կկայանա վաղը` ապրիլի 2-ին:






































