ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցը: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը:
«Այդ կապակցությամբ ոչինչ չունեմ ասելու: Պետք է սպասել: Մենք քննարկման փուլում ենք: Խորհում ենք, քննարկում, լուծումներ փնտրում:
Ակումբը ցանկանում է պարզել, թե ինչ է ցանկանում Իբրահիմովիչը: Փոխարինող գտնելու ժամանակը գալիս է բոլորի դեպքում»,- Le Figaro-ը մեջբերում է Բլանի խոսքերը:







































