«Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիին՝ վարքի դրական փոփոխությունների համար:
Այնուամենայնիվ, մասնագետը նշել է, որ Մարիոն պետք է շարունակի բարելավել խաղային որակներն ու ավելի լավ արդյունքներ ցուցադրի խաղադաշտում:
«Մարիոյին հիանալի եմ ճանաչում: Կարող եմ ասել, որ նա գերազանց վարք է դրսևորում: Նա արդեն երեխա չէ, այլ խելահաս մարդ:
Սակայն Մարիոյից ավելի լավ խաղ եմ ակնկալում: Հուսով եմ, նա ջանք չի խնայի խաղադաշտում: Մենք հաճախ ենք խոսում այդ մասին, և ես վստահում եմ Բալոտելիին»,- Sky Italy-ը մեջբերում է Միխայլովիչի խոսքերը:




































