Տեղի ունեցավ ԸՕ շուրջ «4+4+4 » ձևաչափով քննարկումների առաջին հանդիպումը, ձևաչափը չպահպանվեց, «Ժառանգություն» կուսակցությունից որևէ մեկը չներկայացավ, և իշխանությունը մեծ կազմով ներկայացավ: Կողմերը դեռևս որևէ հարցի շուրջ համաձայնության չեն եկել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ քննարկումների անհրաժեշտություն չկա, արդեն իսկ ձևակերպված է հանրության առաջարկը: «Այս ապօրինի իշխանությունները, կարևոր հարցերի շուրջ, հրեշտակի դեմքով մեզ ուզում են ապացուցել որ երկուսին գումարած երկուս հավասար է հինգի: Նրանց կողմից չկա ցանկություն ընդունել ճշմարտությունը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Զ. Փոստանջյանը:
Նրա կարծիքով՝ իրավիճակի փոփոխության ելքեր կան, որոնցից է նաև անհնազանդությունը: «Աշխարհում եղել են անհնազանդության օրինակներ, որոնք բերել են բարեփոխումների, ես կարծում եմ, որ մենք այդ տեսքով պետք է հանդես գանք, դա պետք է կրի զանգվածային բնույթ, և իշխանությունն այդ ժամանակ կարող է գնալ զիջումների:
Երկրորդ տարբերակն այն է, որ միջազգային հանրությունը այս անգամ գործընկեր ճանաչի ՀՀ քաղաքացիներին, այլ ոչ թե ապօրինի իշխանություններին, և իհարկե, ժողովրդի ձայնն է, որ պետք է ուշ թե շուտ դրսևոևվի»:
Անդրադառանալով ընդդիմության կողմից ներկայացված հինգ դրույթների շուրջ քննարկումներին՝ Զ. Փոստանջյանը նշեց. «Իշխանությունների պատասխանները լսելով՝ հասկանում ենք, որ իրենց համար հինգ պահանջներն էլ մահացու վտանգ են ներկայացնում, նրանք վախենում են դրանք ընդունել, ամրագրել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































