Բելգիացների կեսը կողմ է հանդես գալիս սահմանների փակմանը։ Այս մասին ասվում է Soireе թերթի կողմից հրապարակված հարցման արդյունքներով։
Բելգիայի՝ հարցման ենթարկված բնակիչների 50 տոկոսը կողմ է հանդես գալիս երկրի արտաքին սահմանների փակմանն ու միգրացիայի արգելմանը։ Հարցվածների ավելի քան 30 տոկոսը կարծում է, որ Բելգիայի մուսուլմանական հանրությունը հանդուրժողական վերաբերմունք է դրսևորում ծայրահեղականների և ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների հանդեպ։
Բելգիայի ոստիկանությունը 4 ամիս փնտրել է Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալՍալահ Աբդեսլամին, որն ահաբեկչությունից 1 օր անց Փարիզից վերադարձել էր Բրյուսել և ձերբակալվել մարտի 18-ին։ Ենթադրաբար, նա այդ ընթացքում թաքնվել է հարազատների ու ծանոթների մոտ բրյուսելյան Մոլենբեկ կոմունայում, սակայն ոչ ոք ոստիկանությանը չի հայտնել նրա գտնվելու վայրի մասին, չնայած որ նրա լուսանկարը տարածվել էր ամենուր։









































