ԵՄ Խորհուրդը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2016 թ. մարտի 2-ին ընդունված բանաձևին համապատասխան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Սահմանափակող միջոցառումները ներառում են այդ թվում՝ ցանկացած առարկայի (բացի սննդամթերքներից և դեղամիջոցներից) արտահանման և ներկրման արգելք, որոնք կարող են ներդրում ունենալ Հյուսիսային Կորեայի զինված ուժերի հնարավորությունների զարգացման գործում»,– ասվում է որոշման տեքստում:
Փաստաթղթի համաձայն՝ նոր պատժամիջոցների սահմանման մասին իրավական ակտերը կհրապարակվեն ԵՄ Պաշտոնական ամսագրում ապրիլի 1-ին:







































