ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության մասնագետները К-9 ջոկատից ավտոբուսում են թողել պայթուցիկ նյութ։ Ավտոբուսը նրանց էին տրամադրել Վիրջինիա նահանգի Լաուդոն շրջանի իշխանությունները՝ տեղի ոստիկանության հետ համատեղ զորավարժությունների անցկացման համար։
Վտանգավոր նյութը հայտնաբերվել է մի քանի օր անց միայն, երբ տրանսպորտային միջոցը պլանային ստուգում է անցել։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Այդ ընթացքում ավտոբուսը մի քանի անգամ ուսանողների է տեղափոխել՝ նշել են ԿՀՎ-ում։









































