Եթե ՆԱՏՕ-ի երկրներում, օրինակ՝ Մերձբալթիկայում, զգան, որ ԱՄՆ-ը կարող է լքել դաշինքը, ապա այնտեղ կարող են «գտնվել Ռուսաստանին համակրող քաղաքական գործիչներ և ուժեր»: Այս մասին MSNBC-ի եթերում հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է հակազդել Ռուսաստանին Բալթյան երկրների սահմաններին, ովքեր իբր զգուշանում են ռուսական ագրեսիայից:
«Ես կարծում եմ, որ մենք չենք կարող հասնել նրան, ինչ ուզում ենք ՆԱՏՕ-ի երկրներից՝ մեզ պահելով այնպես, կարծես ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է հեռանալ: Այդպիսի մոտեցման դեպքում, օրինակ, Մերձբալթիկայում, կգտնվեն քաղաքական գործիչներ և ուժեր, որոնք կհամակրեն Ռուսաստանին: Օրինակ՝ ռուսալեզու բնակչությունը իր առաջնորդներին կասի. «Էյ, գիտեք, Ամերիկան հեռացել է: Եկեք սկսենք պայմանավորվել Ռուսաստանի հետ»,- համարում է Քլինթոնը:
Նա նաև նշել է, որ դաշինքը անհրաժեշտ է արդիականացնել: «Մեր դաշինքի ուշադրության կենտրոնում միշտ եղել է Ռուսաստանը: Հետո մենք շրջվեցինք Իրանի կողմը: Անհրաժեշտ է իրավիճակի բազմակողմ ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք, թե Եվրոպայում ՆԱՏՕ-ն ինչպես կարող է ամրապնդել մեր գործընկերների պաշտպանությունը և անվտանգությունը»,- ասել է նա:







































