Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը խանգարել է լրագրողներին հայտնվել վաշինգտոնյան համալսարանում նրա ելույթին։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Էրդողանն ուրբաթ ելույթ է ունեցել Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում։ Մի քանի լրագրողներ փորձել են հայտնվել նրա ելույթին, սակայն թիկնազորը նրանց դիմավորել է հայհոյանքներով ու դիմակայությամբ՝ հայտնում են ականատեսները։
Վաշինգտոնի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել՝ կանխելու համար ընդհարումը թիկնազորի, լրագրողների ու Էրդողանի քաղաքականության դեմ ցույցի դուրս եկած մարդկանց միջև։
Դա տեղի է ունեցել ամերիկյան վարչակազմի կողմից թուրքական կառավարության հանդեպ աճող քննադատության ֆոնին։ Քննադատությունն առնչվում է Թուրքիայում ԶԼՄ-ների շուրջ վերջին իրադարձություններին։
Կառավարության իմիջի շտկման Էրդողանի փորձերը խափանվել են՝ նշում է պարբերականը։











































