Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքի ավտոկայանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով պայթել է ոստիկանական մեքենան: Վիրավորվել է մոտ 10 մարդ, հայտնում է RIA Novosti-ն: Դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ շտապ օգնության մեքենաներ:
Դիարբեքիրը թուրքական այն քաղաքներից է, որտեղ ակտիվորեն գործում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ): 2015 թվականի հուլիսից հետո, երբ Թուրքիայում վերսկսվել են ՔԱԿ-ի հետ զինված հակամարտությունները, զոհվել է ավելի քան 350 զինվերական և ոստիկան: Թուրքիայի նախագահը հայտնել է այդ ընթացքում ավելի քան 5 հազար քուրդ աշխարհազորայինների ոչնչացման մասին:












































