Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանացի ֆիզիկոսները ստեղծել են գրավիտացիոն անոմալիաների փոքրիկ դետեկտոր, որը կօգնի փնտրել հանքահորերում փլուզման տեղերը, բուրգերի գաղտնի սենյակները, շենքերի քողարկված հարկերն ու այլ ամայի վայրեր, որոնք մեզնից թաքնված են ամուր մատերիայի նուրբ շերտով։ Այս մասին նշված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում։
Գլազգոյի համալսարանը ներկայացնող Ռիչարդ Միդլմիսը հայտարարել է, որ նման անոմալիաների պարզագույն դետեկտորը սովորական ճոճվող ժամացույց է, որոնց ընթացքի բնույթը փոխվում է գրավիտացիոն անոմալիայի պատճառով։
Օրինակ՝ եթե մատերիայի խտությունը ցածր է, կամ մենք գտնվում ենք մեծ փոսի ներսում, ձգողականության ուժը կլինի ցածր, և սլաքների ճոճվելը կլինի ավելի թույլ, և ընդհակառակը։











































