Հնդկաստանի Կալկաթա քաղաքի արևելքում կիսակառույց ավտոմոբիլային էստակադա է փլուզվել: Փլուզման հետևանքով, տարբեր տվյալներով, մահացել է 12-14 մարդ, մոտ 150 մարդ հայտնվել է փլատակների տակ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Էստակադայի մոտ 100-մետրանոց հատվածը փլուզվել է ներքևից անցնող խիտ ավտոմոբիլային երթևեկությամբ ճանապարհի և շուկայի վրա: Շուկայում շատ մարդ է եղել, նրանց մի մասը սեղմված է բեկորների միջև: Փլատակների տակ է հայտնվել նաև մի քանի շինարար:
Դեպքի վայր ժամանած հրշեջները և հավաքված տեղի բնակիչները փորձում են «մերկ» ձեռքերով քանդել բետոնե գլաքարերը և մետաղական կոնստրուկցիաները՝ փրկվածներին ազատելու համար: Ծանր տեխնիկան չի կարող դեպքի վայր հասնել փլուզման հետևանքով գոյացած խցանումների և փլուզված շինության երկու կողմերի նեղ փողոցների պատճառով:
Նախնական տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել նախագծման կամ շինարարական սխալի պատճառով՝ առնվազն 2 հենքը չեն դիմացել ծանրաբեռնվածությանը: Էստակադան կառուցվում է մեծ ձգձգումներով՝ ավելի քան 5 տարի:




















































