Իրանի հարավ-արևմուտքում մարտի 31-ին տեղի ունեցած 5.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով բնակելի տներ են ավերվել՝ հայտնում է IRNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11:45-ին Իրանի Չեխարմեխալ և Բախտիարիա հարավարևմտյան նահանգի Կիար քաղաքում: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա: Զոհեր չկան, բայց երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել քաղաքի բնակելի թաղամասերում:
Ինչպես հայտնել է նահանգի հակաճգնաժամային շտաբի ղեկավար Սատար Ֆարհադին՝ տուժած շրջաններ են ուղարկվել փրկարար ծառայությունների խմբեր՝ օգնություն ցուցաբերելու և հասցված վնասի ծավալը գնահատելու համար։










































