Լեհաստանում որոշվել է քանդել 500 խորհրդային հուշարձաններ։ «Լեհաստանի վրա կոմունիստական համակարգի իշխանությունը խորհրդանշող խորհրդային հուշարձանները կապամոնտաժվեն և կտեղափոխվեն թանգարաններ, ըստ այդմ՝ խորհրդային զինվորական հուղարկավորման վայրերում հուշարձանների մասին կշարունակի հոգ տանել պետությունը»,- հայտարարել է Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Լուկաշ Կամինսկին՝ փոխանցում է Onet.pl պորտալը։
Հուշարձանների քանդման նախագիծը ինստիտուտը առաջիկա շաբաթներին կուղարկի տեղի ինքնակառավարման մարմիններին։
«Դրանց պահպանումը Լեհաստանում 90-ականների սկզբի փոփոխությունների անավարտության հետևանք է»,- ասել է Կամինսկին՝ նշելով, որ հուշարձանները թանգարաններում կդառնան դժվար ժամանակների վկայություն։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ Լեհաստանին կոչ էր արել դադարեցնել «պատերազմը հուշարձանների դեմ»։









































