Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ այցի ընթացքում կողմ է արտահայտվել Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացմանն ու այդ երկրի հետ համագործակցության զարգացմանը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Դրա համար պետք է դրսևորել բարի կամք և անկեղծ մտադրություններ: Մենք կողմ ենք հարաբերությունների նորմալացմանն ու համագործակցության զարգացմանը»,- ասել է նա Վաշինգտոնում հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանը հայտնել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ իր հեռախոսազրույցի մասին և երախտագիտություն հայտնել հրեական կազմակերպություններին ցավակցությունների համար՝ կապված Ստամբուլում և Անկարայում ահաբեկչական ակտերի հետ:








































