Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ներկա իրավիճակում պատժամիջոցները պետք է խստացվեն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։
Նրա խոսքով՝ «առանց ուկրաինական ինքնիշխանության վերականգնման ու առանց աշխարհակարգի հանդեպ Ռուսաստանի նոր մոտեցման՝ պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ»։
Արևմուտքի և Ուկրաինայի քաղաքական գործիչները մեղադրում են Մոսկվային Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար։ Ռուսաստանն այդ մեղադրանքները հերքում է՝ Դոնբասի հակամարտությունը անվանելով ներուկրաինական։









































