Եվրահանձնաժողովը մտադիր է միաժամանակ օգնել եվրոպացի ֆերմերներին և սիրիացի երեխաներին, հայտնում է TASS-ը: Ինչպես հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը՝ Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել կաթնամթերքի գերարտադրությունից տանջվող եվրոպացի ֆերմերներից 30 մլն եվրոյի կաթ գնել և այն որպես հումանիտար օգնություն բաժանել 350.000 սիրիացի երեխաների համար:
«Հումանիտար օգնությունը կբաշխվի գործընկեր ոչ կառավարական հումանիտար կազմակերպությունների միջոցով՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- նշել է մամլո ծառայությունը:
«Այդ գնումների ծրագիրը եվրոպական կաթնային արդյունաբերությանը 500 մլն եվրո ծավալով օգնության փաթեթի մաս կլինի, որը Եվրահանձնաժողովն ընդունել է 2015թ.»,- նշվում է հաղորդագրության մեջ:







































