Ղազախստանը դիմել է ԵՄ-ին 15 և 30 օրով ուղևորություն կատարող իր քաղաքացիների համար առանց վիզա ռեժիմ սահմանելու խնդրանքով։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ բանակցությունների արդյունքներով։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Ես խնդրել եմ պարոն Յունկերին, որպեսզի առանց վիզայի ռեժիմը, որը Ղազախստանն իրականացրել է ԵՄ քաղաքացիների համար 15 և 30 օրով ուղևորությունների համար, հայելային արտացոլում ունենա մեր քաղաքացիների համար»,- ասել է նա։
Ղազախստանը չեղարկել է կարճաժամկետ ուղևորությունների համար վիզաները ԱՄՆ-ի և ԵՄ երկրների մեծ մասի համար 2015 թվականին հուլիսին։ Այդ ռեժիմը դեռևս կրում է ժամանակավոր բնույթ և սահմանվել է 1.5 տարի ժամկետով։









































