Բելգիայի ՆԳՆ-ն ունի տեղեկատվություն Սիրիայում իսլամիստների կողմից մարտական գործողությունների մասնակցած թագավորության 386 բնակչի մասին։ Այս մասին ասվում է երկրի ՆԳՆ զեկույցում։
Նշվում է, որ ևս 59 մարդ փորձել է Սիրիա ուղևորվել, սակայն չեն կարողացել անել դա՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Հաղորդվում է, որ 386 անձից 269-ը դեռևս գտնվում են Սիրիայում, 117-ը վերադարձել են երկիր։ Զեկույցը ներառում է տվյալներ ինչպես Բելգիայի քաղաքացիների, այնպես էլ Բելգիայում մշտական հիմունքով բնակվող Մերձավոր Արևելքի ներգաղթյալների մասին։
Բելգիացի իսլամիստների հիմնական զանգվածը բաժին է ընկնում երկրի երեք դաշնային տարածքներից ամենափոքրին՝ Բրյուսելին, որն ունի մոտ 1.5 մլն բնակչություն։ Այդտեղից Սիրիա է ուղևորվել 197 մարդ, վերադարձել՝ 59-ը։ Երկրորդ տեղում Ֆլանդրիան է՝ 5.8 մլն բնակչությամբ։ Այնտեղից Սիրիա է ուղևորվել 159 մարդ, վերադարձել 36-ը։ Երրորդ տեղում Վալոնիան է՝ 4.9 մլն բնակչությամբ։ Այնտեղից Սիրիա է ուղևորվել 34 մարդ, վերադարձել՝ 20-ը։
2011-13 թթ. Անտվերպենում (Ֆլանդրիա) և Բրյուսելում ակտիվորեն գործել է «Շարիաթ Բելգիայի համար» վահաբիստական կազմակերպությունը, որը գրեթե բացահայտ հավաքագրել է մուսուլման երիտասարդությանը սիրիական պատերազմին մասնակցելու համար։










































