Դաղստանում երկու մեքենա է պայթեցվել՝ հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է 1 ոստիկանի մահվան մասին։ Կան մի քանի տուժածներ։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ինքնաշեն պայթուցիկ սարքի օգնությամբ երկու ավտոմեքենաների պայթեցման պատասխանատվությունը։
ԴԱԻՇ-ի հայտարարության համաձայն՝ այդ հարձակման հետևում կանգնած են իրենց տեղացի զինյալները։ Նրանց տվյալներով՝ կա 10 զոհ։
Պայթյուններն իրականացվել են «Կովկաս» դաշնային մայրուղու 835-րդ կմ-ի հատվածում, երբ այնտեղով անցնելիս է եղել ՌԴ ՆԳՆ Ժամանակավոր օպերատիվ խմբի ծառայողական մեքենաների շարասյունը:







































