Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մեդլինգը (Ավստրիա) ներկայացնող սիրողական մակարդակի աստղագետ Գերիտ Կերնբաուերը լուսանկարել ու նկարահանել է ՉԹՕ-ի հետ Յուպիտերի բախումը։ Այդ մասին Bad Astronomy իր բլոգում գրել է օգտատեր Ֆիլ Պլեյթը։
Նկարահանումներն արվել են մարտի 17-ին՝ 20 սանտիմետրանոց աստղադիտակի օգնությամբ։ Յուպիտերի և ՉԹՕ-ի բախումից առաջացել է էներգիայի արտանետում, որը հավասար է 12,5 միլիոն տոննա տրոտիլի։
Փորձագետները ենթադրում են, որ, ըստ ամենայնի, տեղի է ունեցել գիսաստղի հետ գազային հսկայի բախում։ Յուպիտերը միջին հաշվով տարեկան մեկ անգամ բախվում է խոշոր գիսաստղերի կամ աստղակերպերի հետ։










































